AM
7 Օգոստոս 2025 - 06:54 AMT

Սեպտեմբերից պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ՀՀ–ում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ Հարցն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում։

Նախատեսվում է հավաքներին ընդգրկել պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերին։

Նշված նախաձեռնության հիմնական նպատակն է զարգացնել պահեստազորայինների ռազմական գործի հմտությունները, կատարելագործել մասնագիտական կարողությունները և ամրապնդել մարտական հերթապահություն իրականացնելու պատրաստվածության մակարդակը։

Վարժական հավաքների կազմակերպումը դիտարկվում է Զինված ուժերում բարեփոխումների շրջանակում՝ որպես կարևոր քայլ անձնակազմի վերապատրաստման և մարտունակության բարձրացման ուղղությամբ։