Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր սկսվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում երկրպագելու է Ֆրանսիայի ազգային հավաքականին: ՀՀ նախագահի մամլո ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը հավանում է նաեւ լատինամերիկյան հավաքականների խաղաոճը: Սակայն, Հայաստանի նախագահը որոշել է նախապատվությունը տալ Ֆրանսիայի հավաքականին, որի կազմում հանդես են գալիս հայկական ծագում ունեցող երկու ֆուտբոլիստներ` աշխարհի չեմպիոններ Ալեն Պողոսյանը եւ Յուրի Ջորկաեֆը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: