AM
7 Օգոստոս 2025 - 09:15 AMT

Մկրտչյանը՝ մշակույթի գործիչներին․ Մի վախեցեք, կես գրառում արեք

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին՝ հորդորելով լուռ չմնալ` «կես գրառում անել»։

Նա նշել է, որ ճանաչված լինելը միայն հաճույք չէ, ինչ որ տեղ նաև պատասխանատվություն է։

«Վաղվա համար…Իրար ձեռք սեղմելու համար… Հարգելի մշակույթի գործիչներ, արվեստագետներ, ինչ որ մասը նաև ընկերներ: Մի մասը, որ առանձին հանդիպումներին ինձ ասում են, որ համաձայն են հետս))))..

Քաղբանտարկյալներ ունենք: Սրբազաններ: Դուք Եկեղեցի գնում եք չէ՞..

Զոհված զինվորների հայրեր` իշխանափոխությունից հետո նրանց որդիների մասին կինո նկարելու ու նկարվելու եք չէ՞…

Սամվել Կարապետյանը… Վաղը նրանից ձեր արվեստի համար փող խնդրելու եք չէ՞..

Ծանր հիվանդ երիտասարդ` Արմեն Գրիգորյանի ճակատագիրը չեք մոռացել չէ՞…

Մի վախեցեք: Կես գրառում արեք, որ մարդիկ իմանան դուք կաք: Հեշտ չի՞… կիսվեք իմ գրառումով: Չեք կարա նկատած չլինեք և ես կիմանամ, որ կաք:

Հավատացեք` դա վախենալու չի:

Հ.Գ. Ճանաչված լինելը միայն հաճույք չի: Ինչ որ տեղ նաև պատասխանատվություն:

Նկար չեմ դնում: Շատ են` տեղ չի անի»:

Մկրտչյանը կոչ է արել գոնե մեկ գրառմամբ կամ վերատպմամբ ցույց տալ, որ ստեղծագործական հանրույթը գոյություն ունի, և ընդգծել է, որ հանրային ճանաչումն ինքնին ենթադրում է որոշակի պատասխանատվություն»,–ասվում է գրառման մեջ։