AM
7 Օգոստոս 2025 - 14:34 AMT

ԱՄՆ դեսպանը Վանաձորում հանդիպել է Լոռու մարզի երիտասարդների հետ

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Վանաձորի Ամերիկյան անկյունում հանդիպել է Լոռու մարզի դպրոցականների, ուսանողների և ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ՝ նշելով փոխգործակցության ու համայնքային զարգացման կարևորությունը, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Դեսպանը ներկայացրել է իր դիվանագիտական գործունեության փորձը և խոսել այն մասին, թե ինչպես են Ամերիկյան անկյունները նպաստում համայնքների կայացմանը և հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը։