Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ենթակայան է այրվում։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին հաղորդում է ստացել ժամը 16:50-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։






