ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կմեկնարկի օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, Հայաստանի ժամանակով 22:30-ին, հայտնում է 1lurer.am-ը։
23:20-ին տեղի կունենա Թրամփ-Ալիև հանդիպումը, ժամը 00:00-ին՝ եռակողմ հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունն այժմ գտնվում է ԱՄՆ-ում։ Պատվիրակության կազմում ընդգրկվել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Սպիտակ տանը կայանալիք հանդիպումը պատմական է լինելու՝ նրանք պաշտոնապես խաղաղություն կկնքեն։
Ըստ Reuters-ի, փաստաթղթի մանրամասն բանակցված բաժնում Հայաստանը ԱՄՆ–ին կտա տարանցման միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ տևական ժամանակով, սակայն, հայտնի չէ, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածով։ Այն կոչվելու է «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար», և հայտնի կլինի TRIPP հապավումով։






