AM
8 Օգոստոս 2025 - 07:07 AMT

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն օգոստոսի 8-ին հայրապետական մեկշաբաթյա այցով մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ։

Գարեգին Բ–ն հանդիպումներ կունենա թեմի առաջնորդի, հոգևորականների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու Մայր Աթոռի կողմից արդեն իրականացվող ծրագրերը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։