Օգոստոսի 7–ի երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: Լուրը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է 1lurer.am-ը։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- հայտնել են կոմիտեից:
Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016–2018թթ․-ին։






