Դավիթ Բեկի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել՝ պայմանավորված Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով, հայտնում է հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Դավիթ Բեկի փողոց թիվ 7/5 հասցեի ճանապարհահատվածի երթևեկելի մասի տակ գտնվող Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 13.08.2025թ. ժամը 08:00-ից փակ է լինելու Դավիթ Բեկի փ. – Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ. – Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունը:
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով հորդորում ենք վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։






