Լոռու քրեական ոստիկանները ստացել և իրագործել են տեղեկություն, որի հիման վրա բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչքների մեծածավալ շշալցման դեպք, հայտնում է ՆԳ նախարարությունը։
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրաշմանիշներ, ապա իրացնում:
Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է: Օգոստոսի 4-ին հայտնաբերվել են արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, դրոշմանիշներ, պիտակներ ու ակցիզներ:
Տղամարդը ձերբակալվել ու կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն։
Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։






