AM
8 Օգոստոս 2025 - 12:28 AMT

Շենգավիթի նախկին թաղապետի հանդեպ կալանքի փոխարեն կկիրառվի տնային կալանք

Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կալանքի փոխարեն կկիրառվի տնային կալանք։ Այդ մասին հայտնել է փաստաբան Հրանտ Դադոյանը։

«Դատարանը, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, մասնակիորեն բավարարելով Քննիչի միջնորդությունը՝ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կալանքի երկարաձգման վերաբերյալ, որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը։

Պաշտպանական կողմը հատուկ ընդգծում է, որ առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում Մկրտչյանի իրական գործողություններին։

Առաջիկայում, օրենքով սահմանված կարգով, հայտնի կլինեն փաստեր, որոնք կբացահայտեն դեպքի իրական դրդապատճառներն ու շահագրգիռ անձի հետապնդած վարքագիծը», գրել է նա։

Հունիսի 10–ին հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ռազմիկ Մկրտչյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 26 տարեկանում` 2018 թվականին։