AM
8 Օգոստոս 2025 - 12:57 AMT

Թովմասյան․ Իսկ մեր գերիները դեռ պետք է սպասեն, շատ երկար սպասեն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱՄՆ–ում կայանալիք հանդիպման և ՀՀ ու Ադրբեջանի միջև փաստաթղթերի ստորագրմանն ընդառաջ հիշեցրել է Բաքվում պահվող գերիների խնդիրը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Իսկ մեր գերիները դեռ պետք է սպասեն, շաաաա՜տ երկար սպասեն…

Հայաստանից օկուպացված տարածքներն էլ դեռ կշարունակեն բռնազավթված մնալ…

Կարևորը՝ փաստաթուղթ ստորագրվի, ամիսներ հետո ընտրություններ են»,- նշել է Թովմասյանը։

Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։ Թրամփը հայտարարել է, թե Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։ Ստորագրվելու են նաև այլ փաստաթղթեր։