ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կկալանավորվի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։
Նա ասել է, որ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, ստացել են միայն քաղվածքը, հայտնում է Aysor.am-ը։
Ադրիկյանի խոսքով՝ իրավական մասով ամբողջ գործընթացն աբսուրդ է. «Իրավական որևէ նշույլ չեմ տեսնոում»։
Վարդան Հարությունյանը ձերբակավել էր օգոստոսի 7–ի երեկոյան։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Հարությունյանը ձերբակալվել էձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։






