AM
8 Օգոստոս 2025 - 14:25 AMT

Սեպտեմբերից անվճար և փոխհատուցվող դեղերը կարող են տրամադրվել է 3 ամսվա համար

2025 թվականի սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից (նաև որոշ բժշկական հաստատություններերից) քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար` նախկինում 1 ամսվա փոխարեն, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Պարբերական հիվանդության, ֆենիլկետոնուրիա, հիպոֆիզային գաճաճության, ցրված սկլերոզի, հոգեկան հիվանդությունների, էպիլեպսիայի բուժման համար նախատեսված դեղերը, բայց ոչ հոգեմետ դեղերը կարող են տրամադրվել անվճար` 3 ամսվա անհրաժեշտ քանակով, անկախ` սոցիալական կարգավիճակից, ինչպես նաև, օրինակ, սրտանոթային հիվանդությունների, խոցային հիվանդությունների, վահանաձև գեղձի հիվանդությունների, հոդերի հիվանդությունների և այլնի համար նախատեսված դեղերը hամապատասխան սոցիալական կարգավիճակի դեպքում կարող են տրամադրվել 3 ամսվա անհրաժեշտ քանակով։