AM
9 Օգոստոս 2025 - 08:38 AMT

Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է․ Երևանը ծխի մեջ է

Նուբարաշենի աղբավայրում այս գիշեր հրդեհ է բռնկվել, այդ պատճառով էլ Երևանը ծխով է պատվել։ Այդ մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ։ Ամբողջ գիշեր հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել։ Այս պահի դրությամբ բաց կրակ չկա»,–ասել է նա։

Երևանի քաղաքապետարանը պետք է հողային աշխատանքներ իրականացնի ծուխը վերացնելու համար։

Աղբավայրում հրդեհ էր նաև հուլիսի 28-ին։

Գրեթե ամեն ամառ Նուբարաշենի աղբավայրը պարբերաբար այրվում է, ծուխը տարածվում է քաղաքով մեկ, վատթարացնում բնապահպանական վիճակը։