AM
11 Օգոստոս 2025 - 10:19 AMT

ԱՄՆ դեսպանատուն․ Հարցազրույցը չի կայանա, եթե DS-160 հաստատման համարը սխալ լինի

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել` զգուշացնելով, որ հարցազրույցը չի կայանա, եթե DS-160 համարը սխալ լինի:

«Ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջներ․

Հարցազրույցին ներկայանալիս պետք է ձեզ հետ բերեք այն DS-160 հաստատման էջը, որն օգտագործել եք հարցազրույցի օր ամրագրելիս։

Եթե ձեր ներկայացրած DS-160 հաստատման համարը չհամապատասխանի այն համարին, որով հարցազրույցի օր եք ամրագրել, ապա ձեր հարցազրույցը չի կայանա և դուք ստիպված կլինեք հարցազրույցի նոր օր ամրագրել»,-ասվում է հայտարարության մեջ։