AM
11 Օգոստոս 2025 - 11:28 AMT

Երևան է ժամանել ԱՄՆ ՌՕՈւ 2 ինքնաթիռ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու KC-135R ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանում՝ ժամանել են հայ–ամերիկյան զորավարժություններին մասնակցող զինծառայողներևը, հայտնում է Auroranews.am-ը։

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը: