AM
11 Օգոստոս 2025 - 11:51 AMT

ՊՆ․ Զինծառայող է հանկարծամահ եղել

Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները:

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,–ասվում է հաղորդագրության մեջ։