ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է 2025թ․ օգոստոսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակի տվյալները։
Հինգ ստացիոնար դիտակայանների չափումների համաձայն՝ փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան այս ընթացքում գերազանցվել է 1.01-2.1 անգամ։ Կենտրոն վարչական շրջանում այդ ցուցանիշը օգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին և 7-10-ը կազմել է 1.01-2.1 անգամ։
Արաբկիրում բարձր ցուցանիշներ են գրանցվել օգոստոսի 4-ին և 7-10-ը՝ 1.01-1.9 անգամ, Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը՝ 1.1-1.5 անգամ, իսկ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին՝ 1.4 անգամ։ Օգոստոսի 8-ին բոլոր դիտակայաններում արձանագրվել են առավելագույն արժեքներ՝ 1.1-2.1 անգամ գերազանցումով, ամենաբարձրն՝ Կենտրոնում (Լուսավորիչ–Ագաթանգեղոս խաչմերուկ)։
Ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան օգոստոսի առաջին տասնօրյակում գերազանցել է սահմանային նորմերը 1․02-2․1 անգամ։ Կենտրոնում այն բարձր է եղել օգոստոսի 1-ին, 2-ին և 4-10-ը՝ 1.1-2.1 անգամ, Արաբկիրում՝ օգոստոսի 3-ին՝ 1.02 անգամ, Շենգավիթում՝ օգոստոսի 1-ին, 3-ին, 4-ին՝ 1.2-1.3 անգամ, Նոր Նորքում՝ օգոստոսի 1-ին, 3-ին, 5-8-ին և 10-ին՝ 1.03-1.3 անգամ։ Ամենաբարձր արժեքը արձանագրվել է օգոստոսի 9-ին Կենտրոնում՝ 2․1 անգամ գերազանցումով։
Ծծմբի երկօքսիդի և գետնամերձ օզոնի մակարդակները այս ընթացքում նորմերը չեն անցել։ Նուբարաշենի աղբավայրի հարակից տարածքում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալները ցույց են տվել, որ օգոստոսի 3-10-ը ազոտի երկօքսիդի նորմերի գերազանցում չի եղել, իսկ ծծմբի երկօքսիդի մակարդակը մեկ դիտակետում գերազանցել է սահմանային արժեքը 1․2 անգամ։
Ազոտի երկօքսիդի նորմերի գերազանցումներ են արձանագրվել Կենտրոնում (1.4-1.5 անգամ), Մալաթիա-Սեբաստիայում (1.4-1.5 անգամ) և Դավթաշենում (1.01-1.4 անգամ)։ Ծծմբի երկօքսիդի բարձր ցուցանիշներ են գրանցվել Ավանում (1.3-1.4 անգամ), Նոր Նորքում (1.2 անգամ) և Շենգավիթում (1.1-2.1 անգամ)։
Նուբարաշենի աղբավարի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն օգոստոսի 3-10-ը ընկած ժամանակահատվածում ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ չեն դիտվել։ Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն մեկ դիտակետում՝ 1․2 անգամ։






