AM
12 Օգոստոս 2025 - 11:59 AMT

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Զինծառայող Վահե Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Մարմնի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտանաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,- հավելել է ՔԿ մամուլի խոսնակը։

Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը Զաքարյանը: Նա ծնունդով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է։