AM
12 Օգոստոս 2025 - 13:52 AMT

Ապագա գյուղի տարածքում ավազի ապօրինի արդյունահանման դեպք է գրանցվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները կանխարգելիչ գործողությունների ընթացքում Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում արձանագրել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Առանց համապատասխան իրավական հիմքերի ծանր տեխնիկայով հանքանյութի ապօրինի արդյունահանումն անմիջապես դադարեցվել է։

Տեխնիկան և բեռնատարը տեղափոխվել են Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պահպանվող տարածք։