AM
12 Օգոստոս 2025 - 15:03 AMT

Իրանի նախագահի այցը Հայաստան նախատեսված է օգոստոսի 18-21-ը

Օգոստոսի 19-ին մայրաքաղաք Երևանում նախատեսված է գործարար համաժողով, որը կկազմակերպվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի օգոստոսի 18-21-ը Հայաստան կատարվելիք պաշտոնական այցի շրջանակում, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Իրանից համաժողովին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել արդյունաբերության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության, մատակարարման, դեղագործության, ինժեներական ծառայությունների և թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։

Ավելի վաղ Փեզեշքիանը պատասխանելով հարցին՝ կապված Սպիտակ տանը վերջերս ստորագրված համաձայնագրի հետ, որը վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» և կնքվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ասել էր, որ այս միջանցքն այն չէ, ինչի մասին լրատվամիջոցներում չափազանցված տեղեկություններ են տարածվել։ Նա հավելել էր, որ «Իրանի պահանջները բավարարվել են»։