AM
30 May 2002 - 19:57 AMT

ԱՄՆ-Ի ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԿԹԱՆԳԱՆԱ ՄԵԿ ԵՎ ԿԵՍ ԱՆԳԱՄ

Հունիսի մեկից ԱՄՆ Պետդեպարտամենտը, ամբողջ աշխարհում գործող ԱՄՆ դեսպանատների կողմից առաջարկվող, վիզաների ձեվակերպման եւ այլ հյուպատոսական ծառայությունների համար մտցնում է վճարման նոր կարգ: Այդ մասին «Դե Ֆակտո» գործակալության թղթակցին հաղորդել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունից: Այլ, այդ թվում եւ տուրիստական, վիզաների ձեւակերպման համար մուծումները կկազմեն 65 դոլար նախկին 45-ի դիմաց: Փոփոխություններ կկրեն նաեւ վճարումների չափերը, որոնք գանձվում են ԱՄՆ քաղաքացիներից մատուցած ծառայությունների դիմաց: Վճարման նոր կարգը մշակված է 2001 թվականին անցկացված ուսումնասիրությունների հիման վրա, որոնք ցույց են տվել, որ գանձվող գումարները չեն ծածկում ծառայությունների մատուցման ծախսերը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: