Օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ից մինչև 18:00-ն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի 126-130 կմ հատվածում, վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ, սահմանափակվելու է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հայտնել է Վրաստանի մայրուղիների դեպարտամենտը։
Լանջերի մաքրման աշխատանքներ են նախատեսված։
Աշխատանքների ժամանակահատվածում նաև մարդատար մեքենաների երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի՝ 30 րոպե ընդմիջումներով:






