ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը կայանալու է օգոստոսի 15-ին Ղրղզստանում, քանի որ գտնվում է արձակուրդում։ Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, գրում է Factor.am-ը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կներկայացնի ՀՀ–ն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որն անցկացվելու է Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում։
Նիստի ընթացքում քննարկվելու են մի շարք առանցքային հարցեր, որոնց թվում են անդամ պետությունների 2024-2026 թթ․ տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունները, կլիմայական օրակարգի կարգավորման մեթոդները, ինչպես նաև՝ դեղերի միասնական շուկայի զարգացման հայեցակարգի համադրումը։
Քննարկվելու է նաև ԵԱՏՄ աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտությունների գծով որակավորման պահանջների մերձեցման նպատակահարմարությանը։






