Տասնյակ դիմորդներ այսօր ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոնի շենքի առաջ անցկացրել են բողոքի ակցիա հայոց լեզվի կենտրոնացված ընդունելության քննությունների անցկացման դեմ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, դիմորդները հիմնականում բողոքում են նրանից, որ տվյալ առարկայի թեստերը շատ անորոշություններ են պարունակում եւ արհեստականորեն բարդացված են: «Բացի դրանից, թեստերում մենք առաջադրանքների ենք հանդիպել, որոնք ներառված չեն եղել քննական ծրագրերի մեջ»,- նշել է դիմորդը: Ի պատասխան դիմորդների բողոքի` Գնահատման եւ թեստավորման կենտրոնում նրանց հայտնեցին, որ նրանք կարող են բողոքարկել: