AM
14 Օգոստոս 2025 - 10:57 AMT

Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են Օման մեկնել առանց վիզայի

Օգոստոսի 11-ից Հայաստանի քաղաքացիներն ազատվել են Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

«Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից։

Այսուհետ ՀՀ քաղաքացիները կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Որոշման մասին հայտարարվել է Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներով։