AM
14 Օգոստոս 2025 - 12:15 AMT

ՀՀ–ում ամուսնալուծությունների թիվն աճել է

Այս տարվա առաջին վեց ամիսներին յուրաքանչյուր 1000 ամուսնությանը բաժին է ընկել 368 ամուսնալուծություն, ինչը զգալի աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երբ այդ ցուցանիշը կազմել է 294։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025 թվականի հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում գրանցվել է 6 388 ամուսնություն և 2 352 ամուսնալուծություն, հայտնում է Panorama.am-ը։

Ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում, այնուհետև՝ Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Ապրիլ ամիսը առանձնացել է ամուսնալուծությունների առավել մեծ թվով։