Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ամբողջությամբ վերականգնվել է ընկերության կողմից հողը փչացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գումարը:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգմամբ պարզվել է, որ ընկերության կողմից տեղադրված ապարազանգվածները ջրահոսքի հետ միասին տեղափոխվել են և աղտոտել հարևանությամբ գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները՝ ընդհանուր 64,914 քմ մակերեսով, հայտնում է Քննչական կոմիտեն։
Վնասի հաշվարկի համաձայն՝ ընկերության տնտեսական գործունեության հետևանքով պատճառված վնասը կազմել է 11 մլն 583 հազար 348 դրամ, որը լիովին փոխհատուցվել է։
Նախաքննությունը շարունակվում է։






