AM
14 Օգոստոս 2025 - 14:26 AMT

Կաշառքով վարորդական վկայականների գործով ձերբակալվել է 15 անձ

Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը։ Այդ մասին հայտնել ենՀակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը։

Քրեական վարույթն առնչվում է բազմաթիվ քաղաքացիների կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու՝ առերևույթ հանցագործության դեպքերին։