Կինոն արվեստի ամենապահանջված և գեղեցիկ տեսակներից է։ Այն յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս զգալ բազմազան հույզեր, ուսումնասիրել և հասկանալ շրջապատող իրականությունը, ինչպես նաև ընդլայնել մտահորիզոնը և խոսել համամարդկային լեզվով։ Այդ պատճառով Viva-ն իր հիմնադրման օրվանից կանգնած է տարբեր կինոնախաձեռնությունների և կինոհարթակների կողքին:
Ընկերությունը 2025-ին աջակցել է երկու կարևոր կինոնախագծի՝ հայկական ամենահեղինակավոր կինոփառատոնին՝ «Ոսկե ծիրան»-ին, ինչպես նաև Kinodaran-ի մասնակցությանը Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկային։
/p>
«Այս նախագծերից յուրաքանչյուրն կարևոր նշանակություն ունի և յուրովի է նպաստում հայկական կինոարդյունաբերության զարգացմանը: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը դարձել է մեր երկրում ստեղծագործական հանդիպումների, գաղափարների փոխանակման և նոր ֆիլմերի ներկայացման կարևոր հարթակ, որը Հայաստանը դարձնում է միջազգային համագործակցության և մշակութային փոխանակման կարևոր վայր։

Ինչ վերաբերում է Kinodaran-ին, Viva-ի աջակցությունն այս նախագծին նախ և առաջ պայմանավորված է հայկական կինոբովանդակության տարածման, Հայաստանի և արտերկրի շուկաներում հայկական բովանդակության առաջխաղացման անհրաժեշտության գիտակցումով։ Ապահովելով նախագծի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները՝ Viva-ի նպատակն է նպաստել հայկական կինոարտադրանքի մոնետիզացմանը նաև երկրի սահմաններից դուրս։ Հուսով ենք՝ Կաննի կինոփառատոնին Kinodaran-ի մասնակցությունը կբարձրացնի հայկական կինոյի նկատմամբ հետաքրքրությունը և կօգնի իր արժանի տեղը գտնել կինոյի համաշխարհային քարտեզի վրա։ Մեր ընկերությունը հպարտ է մաս կազմել այս նախաձեռնություններին», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Viva-ն «Ոսկե ծիրանի» գլխավոր գործընկերությունը ստանձնում է արդեն 14-րդ անգամ, իսկ Kinodaran-ը Կաննի կինոփառատոնի կինոշուկային մասնակցում էր առաջին անգամ։
Կաննի կինոփառատոնի կինոշուկային ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել միջազգային ավելի քան 70 ընկերությունների ու ոլորտի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են «Kinodaran»-ի սեփական արտադրության ֆիլմերն ու սերիալներն արտահանելու հնարավորությունները։

Kinodaran-ի հարուստ բովանդակությունն առանց բաժանորդագրության հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին։ «START+» կանխավճարային, «UNLIM», «X», «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները Kinodaran-ից կարող են օգտվել առանց բաժանորդագրության վճարի և առանց ինտերնետ փաթեթի մեգաբայթները սպառելու:






