AM
18 Օգոստոս 2025 - 10:38 AMT

Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ տեղումներ չեն սպասվում

Օգոստոսի 18-ից 22-ն ամբողջ ՀՀ-ում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ։

Օգոստոսի 17-ին, ինչպես նաև 19-ից 22-ը երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Կոտայքի ու Արագածոտնի նախալեռներում արձանագրվելու է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Ջերմաստիճանը օգոստոսի 18-ից 20-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում՝ 8-10 աստիճանով։

Երևանում օգոստոսի 18-22-ն ակնկալվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։