AM
18 Օգոստոս 2025 - 10:45 AMT

Օգոստոսի 19-ից Կորեայի ձորի ճանապարհը կփակվի հիմնանորոգման պատճառով

Օգոստոսի 19-ից սկսվել է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման գործընթացը։ Նախատեսվել են ինչպես հողային աշխատանքներ, այնպես էլ ճանապարհի լայնացման միջոցառումներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ վերոնշյալ աշխատանքների կատարման ընթացքում, ինչպես նաև քարաթափման հավանականության պատճառով, օգոստոսի 19-ից երթևեկությունն այդ հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։

Վարորդներին հորդորել են խուսափել նշված ճանապարհից և օգտվել այլընտրանքային երթուղիներից։ Տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի ներքին գործերի նախարարության հետ համաձայնեցված սխեմայով։