AM
19 Օգոստոս 2025 - 09:09 AMT

Իրանի նախագահը Երևանում է․ Կապույտ մզկիթում նամազ է արել, հանդիպել է Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։

Փեզեշքիանն իր այցի ընթացքում երեկ այցելել է Կապույթ մզկիթ, որտեղ նամազ է արել, հայտնում է Tasnim գործակալությունը։

Փեզեշքիանը ՀՀ-ում է երկօրյա պաշտոնական այցով, որի շրջանակում նախատեսված է հայ-իրանական գործարար համաժողով Երևանում։

Իրանի նախագահը Հայաստանից մեկնելու է Բելառուս։