AM
19 Օգոստոս 2025 - 11:25 AMT

Օգոստոսի 19-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկային ժամերին կբարձրանա ևս 3-5 աստիճանով, առաջիկա օրերին առանց տեղումների շոգ եղանակը պահպանվելու է։

Արարատյան դաշտավայրում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում օգոստոսի 19-22-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, ինչպես նաև 20-ից մինչև 24-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ի երեկոյան ժամերին քամու ուժգնացում է սպասվում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 19-ի ցերեկային ժամերից մինչև օգոստոսի 24-ը նույնպես տեղումներ չեն կանխատեսվում։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Սակայն օգոստոսի 19-22-ի երեկոյան ժամերին Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռնային գոտիներում քամին ուժգնանալու է՝ հասնելով 15-18 մ/վ-ի։