AM
20 Օգոստոս 2025 - 10:39 AMT

Զորավարժությունից հետո ԱՄՆ զինուժն ու տեխնիկան կլքեն ՀՀ-ն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել է, որ համատեղ անցկացվող զորավարժությունների ավարտից հետո ամերիկացի զինվորականները և նրանց տեխնիկան կվերադառնան ծառայության իրենց մշտական վայրերը։

«Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։

«Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր»,- նշել են ԱՄՆ դեսպանատնից։

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը ՀՀ-ում անցկացվում է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: