AM
21 Օգոստոս 2025 - 10:25 AMT

Փաշինյան․ Եթե լսենք ընդդիմախոսներին, այս ընթացքում արդեն 5-6 անգամ կապիտուլյացիա ենք ստորագրել

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմության այն պնդումներին, թե իշխանությունը պատրաստվում է հերթական կապիտուլյացիան ստորագրել։ Վարչապետը հիշեցրել է, որ 2022 թվականի հուլիսից մինչև հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում ընդդիմադիր ուժերը պարբերաբար հայտարարություններ են արել այդ մասին՝ այն դեպքում, երբ դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն արդեն իսկ իրենք են որակել կապիտուլյացիա։

«Մինչդեռ այս դեպքում, երբ խաղաղաղություն է հաստատվել՝ նրանք ասում են, որ պատրաստվում են հետ վերցնել իրենց ստորագրությունը և պատրաստվում են չստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ վերադառնալով մեթոդաբանական սխալին, կապիտուլիացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլյացիա ստորագրել։ Եթե մենք լսենք մեր ընդդիմախոսներին՝ մենք 5-6 անգամ արդեն կապիտուլյացիա ենք ստորագրել, և դեռ քիչ է, պատրաստվում ենք նոր կապիտուլյացիաներ ստորագրել։ Սա արդեն բավարար վերլուծական բազա է արձանագրելու համար, որ ընդդիմության գործընկերները այդպես խոսում են՝ ասելիք չունենալու պատճառով, որևէ այլ պատճառ չկա»,- մշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Վարչապետն ընդգծել է, որ հակասական են ոչ միայն ընդդիմադիրների գնահատականները, այլև նրանց պահվածքը՝ հիշեցնելով, որ չնայած իրենց հայտարարություններին, նրանք պատրաստակամություն են ցուցաբերել պահպանել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ իշխանության գալու դեպքում։ Նա շեշտել է, որ խաղաղության պայմանագրի չստորագրման կամ ստորագրությունից հրաժարվելու հայտարարությունները նույնպես հակասում են նախկինում հնչեցրած դիրքորոշումներին։