Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրկին անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին, հայտարարել է, որ վերջինս մի քանի անգամ խուսափել է պատասխանատվությունից քաղաքական անցյալում։
«Հարգելի՛ Լևոն Տեր–Պետրոսյան, 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում եք, բայց փախչելու տեղ չեք գտնում։
Եվ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք և վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,- գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ «Փաշինյանի որդեգրած հախուռն գործելաոճը իրապես միտված է ոչ թե մեր ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ, միայնումիայն, պառակտմանը»։






