AM
25 Օգոստոս 2025 - 08:14 AMT

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ՀՀ քաղաքացիության դիմել ավելի քան 40 վայրում

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիության դիմումներ ներկայացնելու հնարավորություն ունեն ավելի քան 40 վայրում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Դիմումները հնարավոր է ներկայացնել մարզային բոլոր ստորաբաժանումներում, ինչպես նաև Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում։ Բացի այդ, դիմումներ ընդունվում են Ծառայության կենտրոնական գրասենյակում, ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում, որոնք գործում են շրջիկ ձևաչափով։

2025-ի սեպտեմբերի 1-ից սկսած՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ու ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվել են պետտուրքի վճարումից՝ համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 2025 թվականի հունվարի 22-ին կատարված փոփոխությունների։