AM
25 Օգոստոս 2025 - 09:16 AMT

Օգոստոսի 25-29-ը ՀՀ-ում տեղումներ չեն սպասվում

Օգոստոսի 25-ից 29-ը Հայաստանում տեղումներ չեն սպասվում։

Քամին՝ հարավ-արևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 25-ից 28-ի երեկոյան ժամերին քամու ուժգնացում է սպասվում Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում՝ հասնելով 15-19 մ/վ արագության։

Երևանում օգոստոսի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում նույնպես տեղումներ չեն սպասվում։ Օգոստոսի 25-ից 28-ի երեկոյան ժամերին մայրաքաղաքում քամու ուժգնացում է լինելու՝ 14-18 մ/վ արագությամբ։