AM
26 Օգոստոս 2025 - 08:09 AMT

Զինծառայողը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ, վիճակը կայուն է

ՀՀ ԶՈւ զինծառայողը, որը հրազենային վնասվածք է ստացել, շտապ վիրահատական միջամտության է ենթարկվել ու տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Ըստ ՊՆ-ի՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«Ի պատասխան «հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ հարցումների՝ հայտնում ենք, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում», – ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, հայտնում է «Արմենպրես»-ը։

Մինչ պաշտոնական արձագանքը, Shamshyan.com-ը հայտնել էր, որ օգոստոսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի բաժնում ստացվել են օպերատիվ տվյալներ՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում արձակված կրակոցի ու մեկ վիրավորի առկայության մասին։