Կապանի Հունան Ավետիսյան փողոցի 24-րդ հասցեին կից ճանապարհին տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք, որն գործարկվելու է 2025-ի սեպտեմբերի 1-ից։
ՆԳՆ-ից հայտնել են, որ նշված հատվածում երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանված է 60 կմ/ժ։
Վարորդներին կոչ է արվում մշտապես հետևել ճանապարհային երթևեկության կանոններին՝ խախտումներից խուսափելու համար։






