AM
27 Օգոստոս 2025 - 09:01 AMT

Արգիշտիի և Մաշտոցի խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի

Օգոստոսի 29-ից Արգիշտիի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում մեկնարկել է լուսացույցերի տեղափոխման գործընթացը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Արդյունքում փոփոխության են ենթարկվել ինչպես Արգիշտիի փողոցի կանգ գիծը, այնպես էլ փողոցը հատող հետիոտնային անցումը:

Արգիշտիի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի առանց լուսացույցի՝ շրջադարձ կատարող մեքենաները պետք է զիջեն ճանապարհը երթևեկության մյուս մասնակիցներին:

Բեյրութի և Արգիշտիի փողոցների հատվածում հանրային տրանսպորտի համար նախատեսված ուղին վերակազմակերպվել է՝ դառնալով առաջին երթևեկելի գոտին։

Բեյրութի-Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հանրային տրանսպորտի երթևեկությունը կազմակերպվել է առանձնացված լուսացույցի օգնությամբ՝ BUS գրառմամբ։