AM
28 Օգոստոս 2025 - 08:07 AMT

Ռուբեն Հակոբյանն ազատ է արձակվել՝ կալանքը փոխարինվել է այլ միջոցով

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացվել է, և նա ազատ արձակվել է դատարանի դահլիճից։

Դատարանը որպես խափանման նոր միջոց կիրառել է երկրից բացակայելու արգելքը, հայտնում է Հայկական ժամանակը։

Հուլիսի 19-ին դատարանը որոշել էր կալանավորել Հակոբյանին՝ երկու ամսով։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով (իշխանության զավթման, տարածքային ամբողջականության խախտման, ինքնիշխանությունից հրաժարման կամ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչեր)։