AM
29 Օգոստոս 2025 - 08:05 AMT

Երևանի դպրոցներում դասերը կսկսվեն նոր՝ միասնական ժամով` 08:15-ին

Սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Նախաձեռնության նպատակներից մեկն առավոտյան ժամերին երթևեկությունը թեթևացնելն է»,– նշել է նա։

Մինչև այս դպրոցներում դասերը մեկնարկում էին ժամը 08:30-ին։