Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը Չինաստան է մեկնում աշխատանքային այցով, նրան ուղեկցելու է իր տիկինը՝ Աննա Հակոբյանը։
Այցի շրջանակում վարչապետը մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը, ինչպես նաև այդ ձևաչափով նախատեսված տարբեր միջոցառումներին։
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, որոնց թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ բանակցությունները։
Այցի շրջանակում վարչապետը նաև երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։
Սեպտեմբերի 4-ից Փաշինյանը երկօրյա պաշտոնական աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա։
Տոկիոյում նախատեսված է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ հանդիպումը:
Սեպտեմբերի 5-ին վարչապետն Օսակայում կմասնակցի Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվելու է «Էքսպո 2025»-ի շրջանակում։






