ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպմանը շեշտել են հանդիպման կարևորությունն՝ ընդգծելով, որ այն ծառայել է որպես արդյունավետ հարթակ՝ երկու երկրների միջև օրակարգային հարցերը և դրանց զարգացման հեռանկարները քննարկելու համար։
Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակություն ունեցող մի շարք հարցերի։
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակական ու ակտիվ երկխոսությունը՝ կարևորելով ինչպես բարձր մակարդակի անձնական շփումների պահպանումը, այնպես էլ միջպետական ինստիտուցիոնալ համագործակցությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով Չինաստանում է։ Նա հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:






