AM
1 Սեպտեմբեր 2025 - 09:44 AMT

Ծինփին․ Չինաստանն աջակցում է ՀՀ և Ադրբեջանի անդամակցությանը ՇՀԿ-ին՝ որպես մշտական անդամների

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերի 1-ին Տյանցզինում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ասել է, որ Չինաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին՝ որպես մշտական անդամներ։

«Այս երկրներն այժմ ունեն Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերների կարգավիճակ»,- նշել է Ծինփինը։ Տեղեկությունը տարածվել է Չինաստանի գլոբալ հեռուստատեսային ցանցի պաշտոնական կայքում, գրում է Aysor.am-ը։

Նա հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է ֆինանսապես և կազմակերպորեն աջակցել ՇՀԿ-ի հետագա զարգացմանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ–ն մտադիր է անդամակցել ՇՀԿ–ին։