AM
6 June 2009 - 07:34 AMT

Երեւանում տեղի կունենա ժամանակակից դասական երաժշտության համերգաշար

Հունիսի 8-10-ը Երեւանում տեղի կունենան երեկոներ` նվիրված ժամանակակից դասական երաժշտությանը: «21-րդ դարի հեռանկարներ» Միջազգային երաժշտական 10-րդ փառատոնի շրջանակներում Երեւանում ելույթ կունենան սոպրանո Թոնի Արնոլդը (ԱՄՆ), ջութակահար Մովսես Պողոսյանը (ԱՄՆ), կլարնետիստ Ֆիլիպ Օ’Քոնորը (ԱՄՆ) եւ Արթուր Ավանեսովը (Հայաստան):

Երեք օրերի ընթացքում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը եւ «Ակումբում» կհնչեն Կոդալիի, Շոստակովիչի, Շարաֆյանի, Բրիտվիստլայի, Բարտոկի, Ավանեսովի եւ Մեսսիաենի ստեղծագործությունները: