ՀՀ-ում ԵՄ առաքելության գրասենյակը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել՝ նշելով, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումներին։
«Հաջող ուսումնական տարի ենք մաղթում աշակերտներին, ուսուցիչներին և ընտանիքներին։ ԵՄ-ն շարունակում է հաստատակամորեն աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումներին և կրթությունն ավելի հասանելի դարձնել երիտասարդությանը»,- ասվում է ուղերձում։






